3 ապրիլի 2025 - 16:15 AMT
Զինծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու համար պատիժները կխստացվեն

Զինծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու համար պատիժները կխստացվեն: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան փոփոխությունների նախագծին։

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափում 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Իսկ վարճական հավաքի դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է տուգանք պատժատեսակի չափը սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված՝ «առավելագույնը երկու տարի» ժամկետը փոխարինել «մեկից երեք տարի» ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ Արդարադատության նախարարությունը նշել է, որ զորակոչից խուսափելու դեպքերը շարունակաբար աճում են՝ 2023 թվականին այդ հոդվածով հարուցվել է 1499 քրեական գործ, իսկ 2024 թվականին՝ արդեն 1779։

Օրինագիծը պետք է վավերացվի ԱԺ կողմից։։