Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում![]() 3 ապրիլի 2025 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 3-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև առկա մարտահրավերները։ Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ։ ԱԽ քարտուղարն ընդգծել է․ «Հայաստանը պատրաստ է արագ կնքել Խաղաղության համաձայնագիրը, որը կբերի տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության»։ Ներկայացվել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի տարբեր ուղղություններ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:a ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |