ՔԿ․ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության գործով քննությունը դեռ շարունակվում է![]() 4 ապրիլի 2025 - 11:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթը ենթակայության կարգով փոխանցվել է Քննչական կոմիտեին։ ՔԿ-ն այլ մանրամասներ չի ներկայացրել։ Արմեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը 2018-2022 թվականը։ 2022 թվականի հունվարի 23-ին նա հրաժարական է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ նախագահական ինստիտուտը զուրկ է անհրաժեշտ լիազորություններից՝ արդյունավետ ներգործելու երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վրա։ Հաջորդ օրը «http://Hetq.am »-ը հրապարակել է նյութ, ըստ որի Սարգսյանը նախագահ դառնալուց առաջ եղել է Սենթ Քիթս և Նևիսի Դաշնության քաղաքացի։ Այդ քաղաքացիության առկայությունը, ըստ հրապարակման, նրան զրկել է նախագահի պաշտոնում ընտրվելու իրավունքից։ Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է ներդրումային ծրագրի շրջանակում՝ mwt 500 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարելու դիմաց։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |