Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Կապանում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Կապանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Ադրբեջանի Հանրապետությունում՝ ՀՀ Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---