Ապրիլին Երևանում կարող է գրանցվել մինչև +30 աստիճան

Ապրիլին Երևանում կարող է գրանցվել մինչև +30 աստիճան

PanARMENIAN.Net - Երևանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև +30 աստիճանի։ Այդ մասին ճեպազրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի։

Նա նշել է, որ հանրպետության ամբողջ տարածքում կանխատեսվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։ Օդի ջերմաստիճանը` 1-2 աստիճանով նորմայից բարձր կլինի, հայտնում է Auroranews.am-ը։

«Հիմնականում ապրիլին գերակշռելու են արևադարձային լայնություններից ներթափանցող հոսանքները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջում` առանձին օրերի, ունենանք արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցում»,- ասել է Սուրենյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---