Եվրոպան ու Չինաստանը կպատասխանեն Թրամփի սահմանած մաքսատուրքերին![]() 4 ապրիլի 2025 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է պատասխանել այն մաքսերին, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նման դիրքորոշում է հայտնել նաև Չինաստանը՝ խոստանալով «կոշտ պատասխան քայլեր»։ Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներմուծման վրա սահմանում է լայնածավալ մաքսեր։ Չինաստանի համար սահմանված տոկոսադրույքը կազմել է 34%, Եվրոպական միության համար՝ 20%, Ճապոնիայի՝ 24%, իսկ Հնդկաստանի՝ 26%։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԱՄՆ քայլերը «լուրջ հարված են», որին Եվրոպան պատրաստ է պատասխանել, գրում է Current time-ը։ «Ունիվերսալ մաքսերը, որ հայտարարել է ԱՄՆ-ն, լուրջ հարված են հասցնում ամբողջ աշխարհի ձեռնարկություններին և սպառողներին։ Եվրոպան պատրաստ է պատասխան տալ։ Մենք միշտ կպաշտպանենք մեր շահերն ու արժեքները։ Մենք նաև պատրաստ ենք համագործակցության։ Եվ փոխել դիմակայությունը երկխոսությամբ», – գրել է նա X-ում։ Լրագրողների հետ զրույցում ֆոն դեր Լայենը նշել է, որ կիսում է Թրամփի կարծիքը «անարդար շահույթների» մասին, որոնք առաջացել են գլոբալ առևտրային համակարգի թերությունների պատճառով։ Սակայն նրա համոզմամբ՝ նոր մաքսերը չեն օգնում այդ համակարգի բարեփոխմանը։ Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը ավարտին է հասցնում պատասխանի մշակումը ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի վրա սահմանված մաքսերին, ինչպես նաև պատրաստում է հաջորդ քայլերը՝ «իր շահերն ու բիզնեսը պաշտպանելու նպատակով, եթե բանակցությունները տապալվեն»։ Չինաստանն էլ հայտարարել է, որ նախապատրաստում է «կոշտ հակաքայլեր»՝ ի պատասխան Վաշինգտոնի մաքսերին։ Այդ մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան, մենք հաստատորեն կձեռնարկենք պատասխան քայլեր՝ մեր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Չինաստանի առևտրի նախարարության կարծիքով՝ ԱՄՆ սահմանած մաքսերը, որոնք հիմնված են «սուբյեկտիվ և միակողմանի գնահատականների վրա», խախտում են միջազգային առևտրի կանոնները, վնասում են համապատասխան կողմերի օրինական իրավունքներին ու շահերին և «համարվում են միակողմանի ահաբեկման տիպիկ օրինակ»։ Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին «անմիջապես չեղարկել» մաքսային միջոցառումները և «արդար երկխոսության միջոցով կարգավորել տարաձայնություններն իր առևտրային գործընկերների հետ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանից ներկրվող ապրանքների համար։ Սա նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |