Ինչպե՞ս պաշտպանել բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը![]() 4 ապրիլի 2025 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը պաշտպանելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։ «Նախ՝ պետք է ունենալ պաշտպանված ու ապահով գաղտնաբառ, ինչը չի նշանակում, որ այն անպայման պետք է լինի երկար ու բավականին խառը։ Դա նույնպես ապահով տարբերակ է, բայց եթե Դուք այն կրկնում եք Ձեր մի քանի հաշիվների համար, գաղտնաբառը կորցնում է իր ապահովությունը։ Այսինքն, գաղտնաբառը յուրաքանչյուր հարթակի համար պետք է լինի միակը և չկրկնվի ոչ մի այլ տեղ․ էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառը չպետք է կրկնվող լինի»,–ասվում է ID բանկի հաղորդագրության մեջ։ Սա վերաբերում է նաև այն էլեկտրոնային հասցեի գաղտնաբառին, որը կցված է դրամապանակին։ Երկրորդ կարևոր պայմանը մեկանգամյա գաղտնաբառը (OTP – One Time Password) ոչ ոքի չտրամադրելն է։ «Օրինակ՝ երբ առցանց գնումներ եք կատարում, լրացնում եք բոլոր տվյալները, այդ թվում՝ Ձեր քարտային տվյալները, Ձեր հեռախոսահամարին ուղարկվում է հենց այդ մեկանգամյա գաղտնաբառը։ Դա հենց երկրորդ փուլով Ձեր տվյալները պաշտպանելու համար է արված, որ եթե պատահաբար Ձեր հիմնական գաղտնաբառը կորցնեք կամ տրամադրեք այլ անձի, և նա փորձի մուտք գործել Ձեր հաշիվ, չկարողանա առանց այդ գաղտնաբառի։ Եվ, առհասարակ, ոչ մի գաղտնաբառ ոչ ոքի երբեք չի կարելի տրամադրել, անգամ՝ Ձեր ամենամտերիմ մարդկանց, առավել ևս՝ համացանցում ինչ-որ անհայտ հղումներով մուտք գործելիս։ Եթե անգամ Ձեզ զանգահարել են և ներկայացել Բանկից ու խնդրում են տրամադրել որևէ գաղտնաբառ, Դուք միանգամից պետք է հրաժարվեք և անջատեք զանգը․ Բանկի ոչ մի աշխատակից երբեք նման տվյալ չի հարցնի Ձեզնից»,–ասվում է հաղորդագրության մեջ։ IDbank-ը և Իդրամը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |