Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ ապրիլի 6-ին տեղի ունեցած նիստերի ընթացքում թիվ 14 և թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովները հաստատել են մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։
Փարաքար համայնքի ավագանու ընտրությանը մասնակցել է 11,528 քաղաքացի՝ 20,967 ընտրելու իրավունք ունեցողներից։ Քվեարկության օրը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է 37 ընտրող։
Արդյունքների համաձայն՝ կուսակցություններն ու դաշինքները ստացել են հետևյալ քանակությամբ ձայներ և մանդատներ.
Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը կազմել է 23, իսկ արձանագրված անճշտությունները՝ 6։
Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 47,434 ընտրող՝ 111,236 ընտրական իրավունք ունեցողներից։ Լրացուցիչ ցուցակներում գրանցված է 35 ընտրող։
Ստացված ձայներն ու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
Անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 607, իսկ արձանագրված անճշտությունների գումարային քանակը՝ 69։
Մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններում Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։
Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։