«Հայաքվե»․ Դիմել Շվեյցարիային՝ ՀՀ անունից գերիներին հյուպատոսական հասանելիության համար![]() 7 ապրիլի 2025 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաքվե» նախաձեռնությունը նշել է, որ բազմիցս ներկայացրել է այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել հայ պատանդների ազատման նպատակով։ «Ի թիվս նախկինում թվարկվածի կարելի էր նաև հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն Բաքվում պահվող հայ պատանդների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրի միջոցով․ խնդրել չեզոք երկրի՝ Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն բոլոր հայ պատանդների համար։ Դա պետք է ձեռնարկեր արտաքին գործերի նախարարությունը, այլ ոչ թե քաղաքացիական ակտիվիստները, որոնք հուսահատ ջանքեր են գործադրում»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ կարելի էր գործադրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների կամ հատուկ բանագնացի ինստիտուտը, ի վերջո` ուղիղ կապը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |