Որոշվել են պատանիների շրջանում Ձյուդոյի Հայաստանի գավաթի հաղթողները27 մայիսի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել է Ձյուդոյի Հայաստանի գավաթի անհատական խաղարկությունը պատանիների շրջանում: Մրցաշարին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ Հայաստանի բոլոր մարզերից:Հանդիպումների արդյունքում հաղթողի կոչմանն արժանացել են Գոռ Հարությունյանը (ք/կ 50 կգ), Լեւոն Ավիկյանը (ք/կ 55կգ), Գեւորգ Թորոսյանը (ք/կ 60 կգ), Հայկ Ալեքսանյանը (ք/կ 66 կգ), Մինաս Մադոյանը (ք/կ 73 կգ), Մհեր Թավաքալյանը (ք/կ 81 կգ), Գոռ Մարգարյանը (ք/կ 90 կգ) եւ Դավիթ Ալմաստյանը (ք/կ +90 կգ): Վերը թվարկված պատանի ձյուդոիստներից ոմանք կընդգրկվեն հավաքականի կազմում` մասնակցելու Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 26-ից մինչեւ 29-ը Կոպերում (Սլովենիա): Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը, հավաքականի վերջնական կազմը կորոշվի ուսումնամարզական հավաքից հետ, որը տեղի կունենա հունիսի 12-ից մինչեւ 21-ն Աբովյանում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |