Դիտորդներն առաջարկում են ՔԿՀ–ներում հատուկ հետազոտությունները տրամադրել անվճար![]() 7 ապրիլի 2025 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված անձանցից և կոչ է անում ապահովել, որ քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները, ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ազատազրկված անձանց տրամադրվեն անվճար հիմունքներով։ 2025–ի փետրվարի 12-ին Հասարակական դիտորդների խումբը ստացել է ահազանգ ազատազրկված անձանցից, որոնք պահվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Վերջիններիս փոխանցմամբ՝ ՔԿՀ-ի բուժաշխատողը նրանցից մեկին ուղարկել է սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների հետ կապված հետազոտության, սակայն բժշկի փոխանցած տեղեկությամբ՝ այդ հետազոտությունը կատարվում է միայն վճարովի կարգով, հայտնում է Factor.am-ը։ «Տվյալ դեպքը վկայում է, որ քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման համար խոչընդոտ կարող է հանդիսանալ որոշակի ծառայությունների վճարովի լինելու հանգամանքը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազատազրկված անձանց առողջական վիճակի վրա»- նշել է Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ Նկատի ունենալով ստացված տեղեկատվությունը՝ Խումբը փետրվարի 26-ին գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով ապահովել անձի բժշկական սպասարկման իրավունքը՝ հիմնվելով ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318 որոշման վրա։ Համաձայն այդ որոշման՝ ինչպես կալանավորված անձինք, այնպես էլ դատապարտվածները պետք է օգտվեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բուժօգնությունից։ Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարը նույնպես դասվում է անհետաձգելի բուժօգնության շրջանակում և պետք է իրականացվի պետության աջակցությամբ։ Մարտի 7-ին Խումբը ստացել է պատասխանը ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, ըստ որի՝ պահանջված հետազոտությունն ընդգրկված է հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ ծառայությունների շարքում։ Հաջորդ գրությամբ, որը ստացվել է մարտի 24-ին, ՊՈԱԿ-ը հայտնել է, որ տվյալ լաբորատոր հետազոտությունն իրականացվել է անձի հարազատների ֆինանսավորմամբ։ Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Խումբը կոչ է արել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին և առողջապահության նախարարությանը ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ երաշխավորելու, որ ՔԿՀ-ներում իրականացվող բուժծառայությունները, ներառյալ բարդ ախտորոշիչ թեստերը, լինեն լիովին անվճար ազատազրկված անձանց համար։ Խումբը վստահեցրել է, որ շարունակելու է հետևել հարցի լուծման ընթացքին և կշարունակի համագործակցել պետական կառույցների հետ՝ ապահովելու ազատազրկվածների առողջության պահպանման իրավունքի լիարժեք իրացումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |