7 ապրիլի 2025 - 18:33 AMT
Փաստաբան․ Սկսել են Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ մտցնել մտքեր, որոնք բացակայում են

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին վերագրվող պնդումներին։

«Հիմա էլ սկսել են Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ մտցնել մտքեր, որոնք բացակայում են։

Նոր բան են «գտել». իբր Մարտուն Գրիգորյանը հայտարարությամբ ասել է, որ Վարդան Ղուկասյանին 2 քվե պիտի տան:

Հիմա էլ սա են հնարել ու իրենց հնարածի համար Մարտունի հետ են կռվում...

Ասում էի ախր` հստակ համոզմունք եք ձևավորում, որ այդ հարձակումը ոչ թե Վարդան Ղուկասյանին ընտրելու, այլ՝ չընտրել պարտադրելու նպատակ ուներ»,–գրել է նա։

«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կապահովի բավարար քանակությամբ քվեներ՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրությունը երաշխավորելու համար։ Նա հայտարարել է, որ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։