ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի բլոգերն ասել է, թե հետախուզումը չեղարկվել է![]() 8 ապրիլի 2025 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի ֆիթնես մարզիչ և բլոգեր Քամիլ Զեյնալին, որը հայտնի է իր հակահայկական հռետորաբանությամբ և գործողություններով, հայտարարել է, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է։ Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հաղորդման ընթացքում։ «Վերջերս ինձ զանգահարեցին դեսպանատնից և ասացին՝ «Շնորհավորում ենք, թշնամու կողմից հետախուզման աշխատանքները դադարեցվել են»։ Սա արեց մեր պետությունը, ոչ միայն իմ, այլև մի քանի այլ անձանց հետախուզումները նույնպես դադարեցվել են», - ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ 2023 թվականի փետրվարին Մոսկվայի օդանավակայանում Զեյնալին ձերբակալվել էր, սակայն մոտ 7-8 ժամ անց ազատ արձակվել և վերադարձել է Բաքու։ Նրա դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ 135 (մարդկության դեմ ուղղված հանցագործություն), 137 (պատերազմական հանցագործություններ), 140 (պատերազմի արգելված մեթոդներով պատերազմական հանցագործություններ), 147 (վարձկանների հավաքագրում) և 149 (ագրեսիա)։ Զեյնալին 2020 թվականի Տավուշյան մարտերի ժամանակ Ռուսաստանի տարածքում հայերի դեմ իրականացված հարձակումների հիմնական կազմակերպիչներից է եղել։ 44-օրյա պատերազմի ընթացքում նա բացահայտորեն աջակցել է Արցախի դեմ ռազմական գործողություններին, և առկա են տեղեկություններ, որ մասնակցել է ռազմական հանցագործություններին։ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում նա հայի էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում։ Բլոգերը նաև պնդել էր, թե հայերի դեմ իրականացրած հանցագործությունների համար նույնիսկ պարգևատրվել է պաշտոնական Բաքվի կողմից, սակայն հետո հայտարարել, թե դա, իբր, «կատակ է եղել»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |