ՀՀԿ. ԼՂ հարցը լուծված չէ, իշխանափոխությունից հետո այն պետք է վերադառնա պետության օրակարգ![]() 8 ապրիլի 2025 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո այն պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ։ Կուսակցությունը համոզմունք է հայտնել, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ գործող վարչախումբը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ որդեգրել է «արկածախնդիր, դավաճանական և աղետալի քաղաքականություն»: «Փաստացի չեղարկելով Հայաստանի դիվանագիտական հաջողությունը հանդիսացող՝ Վիեննայի, ՍանկտՊետերբուրգի և Ժնևի 2016-2017 թվականների պայմանավորվածությունները՝ նպաստել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությանը և հայկական կողմին զրկել շփման գծում անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրման՝ միջնորդների հետ մինչ այդ համաձայնեցված փաստարկից:
Նշվում է, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը չունի իրավական ուժ և թե՛ հակամարտության կողմերի, թե՛ միջազգային հանրության համար չի կարող հիմք համարվել Արցախի հարցը փակելու և Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված համարելու համար։ «Արցախի բռնի հայաթափումը, որն իրականացվեց Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի վարչախմբի անուղղակի հանցակցությամբ, մարդկության դեմ ոճիր է և ցեղասպանական գործողություն, որը չունի վաղեմության ժամկետ, և որի առաջացրած հետևանքները չեն կարող լեգիտիմ համարվել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան համարժեք իրավական գնահատականի»,–ասվում է ՀՀԿ հայտարարության մեջ։ ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |