ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նստաշրջանումԵԽԽՎ Բյուրոյիև մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ չէ ոչ ստորագրել, ոչ էլ կյանքի կոչել որևէ խաղաղության համաձայնագիր, Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը խաղաղ գոյակցությունը չէ:
Նա նշել է, որ մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին, իջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ:
«Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:
Հայաստանում շատերնայժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն»ընկալումեն որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունից:Ապագայիհանդեպվստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցություններըխոր անվստահությունենառաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնինխեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ընդունել այն որպես նորդարաշրջանիմեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտությանխորհրդանիշ:
Համոզված եմ՝կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայնայնստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջէ:Երկարատևխաղաղությունըպահանջում էզսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմներըլիովինբացակայում են:
Բացի այդ,բանակցությունների ընթացքում ի սկզբանեարդարադատության և էսկալացիայի նվազեցմանխթանմանը միտվածմիջոցներնայժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես ենհեշտությամբ անտեսվումեվրոպականզսպման մոտեցումները»,–ասել է նա։
Գևորգյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրա։
«Դրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո'չ ստորագրելու, ոչ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»:
Չնայած մենք իրավացիորեն մշտապես կենտրոնանում ենք Գազայում տիրող ողբերգական իրադարձությունների վրա, շարունակում ենք անտեսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։ Միջազգային մեխանիզմներն ու կառույցները, որոնք կոչված են նման աղետները կանխելու, փաստացիորեն անգործուն են։ Ադրբեջանը շարունակաբար խախտել և անտեսել է միջազգային դատարանների որոշումները, մինչդեռ միջազգային կառույցներն արձագանքել են անհանգստացնող անտարբերությամբ՝ հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ։
Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին»,-ասել է Գևորգյանը։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: