8 ապրիլի 2025 - 15:31 AMT
Բաքուն նոր աշխարհակարգի մասին ֆորում է անցկացնում Ստեփանակերտում

Բաքուն նոր աշխարհակարգի մասին ֆորում է անցկացնում Ստեփանակերտում։ Միջոցառման օտարերկրյա մասնակիցները, որն անցկացվելու է համալսարանում, ժամանել են Ֆիզուլիի օդանավակայան, հայտնում է Minval.az–ը։

Չի նշվում, սակայն, թե մասնակիցները որ պետություններից են։

Առաջին նիստում քննարկման թեման է «Աշխարհաքաղաքական փոփոխությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ինքնիշխանության վրա», իսկ երկրորդ մասում ուշադրությունը սևեռվելու է թվային հեղափոխության տնտեսական հեռանկարներին։

Միջազգային միջոցառումը շարունակվելու է ապրիլի 9-ին Բաքվում։

Ադրբեջանն ամբողջ թաղամասեր է ոչնչացրել օկուպացված Ստեփանակերոտւմ, իսկ Արցախի համալսարանը, որոշ ձևափոխումներից հետո, վերածել է Ղարաբաղի համալսարանի։