Փորձագետ․ Մոտ 50 անձ ֆիշինգային հարձակման է ենթարկվել ԵՄ դեսպանի անունից![]() 8 ապրիլի 2025 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մոտ 50 քաղաքացիական ակտիվիստ հայտնվել է թիրախավորված ֆիշինգային հարձակման թիրախում, որը, ըստ նախնական տվյալների, իրականացվել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անվան օգտագործմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։ «Զգուշացում. Մեր նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության մոտ 50 ներկայացուցիչ թիրախավորված ֆիշինգային հարձակման է ենթարկվել Signal հավելվածում։ Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտք եք գործել Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան։ Եթե կասկածներ ունեք կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ՝ CyberHUB֊ին»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |