2025թ. ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը IDBank-ի ինչպես գործող, այնպես էլ նոր պատվիրած Travel քարտի քարտապանները նախկին առանց նախապայմանի բիզնես սրահներ 2 մուտքի հնարավորությունից բացի կստանան մուտքի ևս 1 հնարավորություն։
Սմարթֆոնում հարկավոր է ունենալ Visa Airport Companion հավելվածը, որի միջոցով էլ մուտք կգործեք բիզնես սրահներ, ինչպես նաև կհետևեք Ձեր օգտագործված ու դեռ առկա մուտքերի քանակին։
«Աշխարհի 1300 օդանավակայանների բիզնես սրահների դռները ևս մեկ անգամ կբացվեն ձեզ համար՝ հարմարավետ ու հաճելի դարձնելով թռիչքին սպասելու ժամանակը, որովհետև IDBank-ի հետ ճամփորդելը, գնումներն ու կյանքի բոլոր իրադարձությունները կիսելը միշտ շահավետ է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։