ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին հյուրընկալել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկվել են համագործակցության ընթացիկ ուղեգծերն ու հեռանկարները։
Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչի հետ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, ՀՀ զինված ուժերի կերպափոխմանը և ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, ԶՈւ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին: