9 ապրիլի 2025 - 12:45 AMT
Աբրահամյան. Ադրբեջանի զորավարժությունները ենթադրում են դիրքերի գրավում և օպերացիա բնակավայրում

Առաջնագծում հրադադարի խախտումներ հրահրելուն զուգահեռ Ադրբեջանը ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը կարևոր է համարել այն հանգամանքը, որ այդ զորավարժությունների սցենարը ներառում է մարտական դիրքերի գրավում, ինչից հետո իրականացվում է հատուկ գործողություն բնակավայրի տարածքում։

«Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ, մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական և քարոզչական ասպեկտներին, որի նպատակը հավաքական առումով` մեր երկրի դեմ ճնշման մեծացումն է:

ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում, ամուր «պաշտպանություն» ապահովում ընդդիմության դեմ քարոզչական մարտերում, ձեռքի հետ էլ «առաջխաղացում» ապահովում քաղաքական ընդդիմախոսների դեմ կեղծ քաղաքական հետապնդումների հարցում», - գրել է Աբրահամյանը։