Միրզոյանը և Ռուբինյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում

Միրզոյանը և Ռուբինյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անուններն ընդգրկված են Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում։

Միջոցառումը նախատեսված է անցկացնել ապրիլի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Aysor.am-ը։

Ֆորումին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ադրբեջանական պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և այլ պաշտոնյաներ։

Նախորդ տարի ևս հայկական պատվիրակությունը մասնակցել էր այդ ֆորումին։

 Ուշագրավ
---