Զախարովա․ Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին խուսափել լարվածությունից

Զախարովա․ Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին խուսափել լարվածությունից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով երկու երկրների պաշտպանության նախարարությունների վերջին հայտարարությունները սահմանային իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի, և կենտրոնանալ լարվածության նվազեցման միջոցառումների վրա։

Նա նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, գրում է ՏԱՍՍ–ը։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել իր գործընկերներին՝ հաղթահարելու առկա հակասությունները խաղաղ համաձայնագրի ստորագրման ճանապարհին։ Մոսկվան նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել կողմերին տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների ապառազմականացման և հումանիտար հարցերի կարգավորման գործընթացներում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---