Զախարովա. Մտադիր ենք մինչև մայիս պայմանավորվել Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ժամկետի հարցում![]() 9 ապրիլի 2025 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի մինչև մայիս հստակ պայմանավորվածությունների գալ՝ Կապանում դիվանագիտական կառույցի բացման ժամկետների վերաբերյալ։ Նա նշել է, որ դիվանագետների առաջատար խումբն աշխատում է և լավ է ընդունվում տեղի բնակչության կողմից, գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք համոզված ենք, որ հանրապետության հարավում ռազմավարական կարևորություն ունեցող շրջանում Ռուսաստանի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, և թե՛ ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին», – ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ հյուպատոսության բացումը կարող է լուրջ խթան դառնալ Սյունիքում երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային, հասարակական-կրթական և մշակութային համագործակցության խորացման համար։ Զախարովան ընդգծել է, որ տնտեսական օրակարգի առաջմղումը երկու երկրների միջև Սյունիքում դարձել է առավել արդիական՝ ԵԱՏՄ ձևաչափում և Իրանի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերջերս վավերացման ֆոնին։ ՌԴ դիվանագետի դիտարկմամբ՝ Կապանում գլխավոր հյուպատոսության ստեղծումը կլինի ապահովագրման միջոց՝ Սյունիքի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման համար։ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է արդեն մոտ երկու տարի։ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում գործում է առաջատար խումբ, որը զբաղվում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |