Սիմոնյան. Այս ղարաբաղցի ծերուկը պնդում է, թե ես ծնվել եմ Ադրբեջանի տարածքում![]() 9 ապրիլի 2025 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադարձել է իր մասին արցախցի մի տղամարդու հայտարարություններին, որն ասել է, թե, իբր, Սիմոնյանն Ադրբեջանի տարածքում է ծնվել։ Սիմոնյանը հավելել է, թե նրա նմաններին հիմա ակտիվացնելու են, որ «փորձեն Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել»։ «Այս շատ հայեցի արտաքինով ու բեխերով, ղարաբաղցի ծերուկը պնդում է, թե ես ծնվել եմ Ադրբեջանի տարածքում՝ «Աղդամի վաենկոմատի հետևի երրորդ տանը»: Սա կարծում է, թե նման բաներ տարածելով, վիրավորելով՝ ատելություն կսերմանի իմ հանդեպ կամ ինչ-որ կարծիք կձևավորի: Ցավալի է, որ սա ու սրա նմանները կան: Չնայած արմատներով հայրական կողմս մի քանի սերունդ երևանցի է, մորական կողմս՝ արմատներով լոռեցի, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում հիշյալ կամ որև է այլ վայրում ծնված լինելու մեջ: Իսկ թե ով է այս ղարաբաղցին, ով է իրան ուղարկել այս տեքստը ասելու, պարզից էլ պարզ է: Պարզ չէ փողը հազար դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ երկու հատ 5000 դրամանոցով: Սրա նմաններին հիմա, երեկ ու վաղը ակտիվացնելու են, որ փորձեն Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել: Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. այն, ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ արցախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կկարողանա վերադառնալ Արցախ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ կկարողանաք վերադառնալ այն ժամանակ, երբ այնտեղ ապահով լինի։ «Դուրս չգայիք, պետք էր մնալ ու կռվել».- պնդել է Սիմոնյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |