27 մայիսի 2009 - 23:14 AMT
Քննության տակ գտնվող անձիք կտեղափոխվեն ընտրատեղամասեր պահակախմբի ուղեկցությամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստը: Օրակարգի յոթ հարցերից քննվել են երկուսը: ԿԸՀ քվեատուփերի տեղափոխման կարգի մասին որոշումն ընդունվել է միաձայն:

7 «կողմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվել է նախնական կալանքի տակ գտնվող անձանց քվեարկության կարգը: Ըստ ԿԸՀ անդամ Աբրամ Բախչագուլյանի, Քննության տակ գտնվող անձիք կտեղափոխվեն ընտրատեղամասեր պահակախմբի ուղեկցությամբ: