Վիլեն Գաբրիելյանին ԱԺ–ում կփոխարինի Արտյոմ Մեհրաբյանը՝ պատգամավորի մանդատով![]() 9 ապրիլի 2025 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Ազգային ժողովի նախագահի արձանագրությունը, որը վերաբերում է Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելուն։ Հանձնաժողովը ապրիլի 9-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված, սակայն վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատը անցել է նույն կուսակցության ցուցակի հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ այդ, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նույն ցուցակում ընդգրկված թեկնածու Արշակ Գևորգի Օրդուխանյանի գրանցումը՝ հիմք ընդունելով վերջինիս՝ 2025 թվականի ապրիլի 2-ին ներկայացրած ինքնաբացարկի դիմումը, որով նա հրաժարվել է մանդատից։ Դիմումը նոտարական կարգով վավերացվել է՝ ապահովելով դրա իրավական ուժը։ Ավելի վաղ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպը Գաբրիելյանը համարել էր «ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |