10 ապրիլի 2025 - 10:31 AMT
ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների քանակն Ադրբեջանի հետ սահմանին

ՀՀ–ում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը մարտ ամսից սկսած ավելացրել է գիշերային պարեկությունների հաճախականությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Այդ մասին ասվում է ԵՄ առաքելության X–ի միկրոբլոգում։

«Մարտից սկսած առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների քանակը հայ–ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ բարձրացնելու անվտանգությունը գիշերային ժամերին և հնարավոր լարվածությունը կանխելու համար։

Մեր դիտորդները շարունակում են իրենց ծառայությունը շուրջօրյա՝ ապահովելով անընդհատ ներկայություն՝ և ցերեկը, և գիշերը»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։