Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Բրատիսլավայում անցկացվող Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով իր մրցակցին։

Ոսկու համար մղված գոտեմարտում Հարությունյանը 5։7 հաշվով զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին, հայտնում է Aysor.am-ը։

Արսեն Հարությունյանն իր կարիերայի ընթացքում արդեն դարձել է աշխարհի երեքակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի քառակի չեմպիոն։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 5-րդն է:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---