10 ապրիլի 2025 - 14:23 AMT
ԱԽ քարտուղար․ Անվտանգային իրավիճակի մասին ինֆորմացիա եթե ունենանք, կկիսվենք

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական կողմի ապատեղեկատվությանը՝ հավաստիացրել է, որ եթե ունենան որևէ ինֆորմացիա, որը փոխկապակցված է անվտանգային իրավիճակի հետ, կկիսվեն հանրության հետ։

Նա նշել է, որ պաշտպանության նախարարությունը սահմանային իրավիճակի հետ կապված պարբերաբար հայտնում է տեղեկություններ՝ հերքելով կեղծ ինֆորմացիան, հայտնում է Radar.am-ը։

«Մենք շարունակում ենք առաջարկել ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ, շարունակում ենք սրա մասին հրապարակային խոսել, աշխատել այս ուղղությամբ»,- ասել է նա։

ՀՀ–ում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը մարտ ամսից սկսած ավելացրել է գիշերային պարեկությունների հաճախականությունը Ադրբեջանի հետ սահմանին։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։