Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը

Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը

PanARMENIAN.Net - Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել է վերջին 50 տարվա ընթացքում մահացած հեղինակների ցանկը։

Նրանց ստեղծագործությունների արտահանումն այսուհետ հնարավոր կլինի միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայով կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության հիման վրա։

«Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը»,ասվում է հիմնավորման մեջ։

Արդյունքում՝ անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք ՀՀ-ից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---