Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում երթևեկությունը կփոփոխվի

Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում  երթևեկությունը կփոփոխվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ից մայրաքաղաքում իրականացվելու են երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակը տրանսպորտային հոսքերի անցունակության բարելավումն է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Մասնավորապես, սահմանվել է մեքենաների կանգառի արգելք հետևյալ հատվածներում. Պուշկինի փողոցի հ.50 շենքին հարող ճանապարհային մասում, ինչպես նաև Բաղրամյան պողոտայի այն հատվածում, որը ձգվում է Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկը։

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---