Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն ընդունել է 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, խորհուրդը հիմք է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը: Նախագծում ներկայացված են սահմանված միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ու դրանց գնահատման ցուցիչները:



Նիստում քննարկվել են կոռուպցիայի մակարդակի գնահատման նպատակով մոնիտորինգի իրականացման ինստիտուցիոնալ նոր համակարգի մեթոդները, ինչպես նաեւ հանձնաժողովի նոր ձեւաչափը:



Ընդգծվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ եւ համակարգված իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը քաղաքացիական հասարակության գործուն մասնակցության եւ հանրային քարոզչության միջոցով շարունակելու է ձեւավորել կոռուպցիայի դեմ պայքարի հանրային աջակցություն, ինչպես նաեւ ապահովել ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության պարբերական վերանայումը եւ ճշգրտումը այլ ոլորտներում եւ բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության գերակայությունների հետ:



ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներին` հանրապետական գործադիր մարմինների, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 15-օրյա ժամկետում քննարկել, լրամշակել նախագիծը եւ ներկայացնել առաջարկություններ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---