11 ապրիլի 2025 - 10:23 AMT
Միրզոյանը Թուրքիայում պանելային քննարկման կմասնակցի Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին մասնակցելու է «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, հայտնում է ԱԳՆ–ն։

Քննարկմանը մասնակցելու են նաև Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները։

ՀՀ–ն երրորդ անգամ է մասնակցում Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: