11 ապրիլի 2025 - 10:25 AMT
ՀՀ կայցելի Եվրանեսթի համանախագահը

Ապրիլի 14–ին Հայաստան կժամանի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու ղեկավարությամբ պատվիրակությունը։

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է համագործակցության հարթակ՝ ստեղծված ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, որի նպատակն է ամրապնդել անդամ պետությունների խորհրդարանների միջև երկխոսությունը։

Այցը եռօրյա է՝ կավարտվի ապրիլի 16-ին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, պատգամավոր Մարիա Կարապետյանին է հանձնարարված պատվիրակության ընդունման պաշտոնական գործընթացի կազմակերպումը։