Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում Հայաստանը ներկայացնող Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը կարողացել են հաղթահարել ընտրական փուլը և անցել են եզրափակիչ, հայտնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան։
Համլետ Մանուկյանը հավաքել է 14.433 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.466։
Ավելի վաղ եզրափակիչ էին անցել նաև Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը։