Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16–ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։
Անցկացվելու են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստեր։
Պատվիրակության կազմում ընդգրված է ևս 10 հոգի, այդ թվում ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Գեղամ Նազարյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը և այլոք։
Գործուղումը կտևի ապրիլի 16-19–ը։