Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի հերթական նիստը, որը վարել է Վարչության փոխնախագահ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառության և դրանց օրենսդրական կարգավորման հետ կապված մի շարք հարցեր։
Զեկուցմամբ հանդես է եկել կուսակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը՝ պատասխանելով նիստի մասնակիցների հնչեցրած հարցերին։
Հայաստանի Կենտրոնական բանկը մտադիր է ստեղծել կրիպտոարժույթներով վճարումների ենթակառուցվածք, բայց ազգային արժույթի ավտոմատ փոխարկմամբ։ Այդ նախաձեռնության մասին հայտնել է ԿԲ-ի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը՝ Երևանում անցկացվող «Doing Digital» թվային ֆինանսների համաժողովի ընթացքում։