Հայաստանի նախագահը չի բացառում, որ կարող է օգտագործել համաներման իր իրավունքը28 մայիսի 2009 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ Հանրային Խորհրդին կոչ է արել իրեն դիմել անցյալ տարվա մարտի 1-ի գործով դատապարտված եւ հետաքննության մեջ գտնվողներին համաներելու խնդրանքով: Այդպիսի հայտարարությամբ նա լրագրողների առջեւ հանդես է եկել այսօր Սարդարապատի հուշահամալիր կատարած այցի ժամանակ: Այդ դեպքում նա կկարողանա համապատասխան առաջարկով դիմել երկրի խորհրդարան: «Սակայն, այդ մասին խնդրանքը պետք է հիմնավորված լինի, որպեսզի ես կարողանամ օգտագործել համաներման իմ սահմանադրական իրավունքը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |