Արմեն Սարգսյանի գրասենյակը հերքել է Զարիֆի խոսքերը՝ մամուլում շրջանառվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են![]() 11 ապրիլի 2025 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հարցազրույցին, որտեղ նա պատմել է, թե ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել իր ուղերձը։ «28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»,–իբր ասել է Սարգսյանը, գրում է Aravot.am-ը։ «Մամուլում շրջանառվող` Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցությանիրական էությունը»,- ասված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի տարածած մեկնաբանության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |