Քըլըչ. Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է![]() 11 ապրիլի 2025 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Անթալիայում մեկնարկած ADF 2025 դիվանագիտական հարթակում ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում Թուրքիայի կողմից հայ-թուրքական կարգավորման գործընթացի պատասխանատու Սերդար Քըլըչը խոսել է Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման և ընդհանուր գործընթացի մասին։ Պատասխանելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ իր մեկնաբանության մասին հարցին՝ Քըլըչն ասել է, որ սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է։ «Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։ Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու»,–ասել է Քըլըչը։ Խոսելով հայաստանցի իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ այսօրվա հանդիպման մասին՝ նա ասել է, որ սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ «Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև»,–ասել է նա։ Քըլըչը շեշտել է, որ երկկողմ հանդիպումներում արդեն մի շարք կարևոր քայլեր են իրականացվել։ Նա նշել է, որ վերջերս որոշում է ընդունվել Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասին, և որ երկու կողմերի աշխատանքային խմբերը մեկնարկել են տեխնիկական գնահատում՝ նպատակ ունենալով շարունակել հարաբերությունների բարելավման ջանքերը։ Նրա խոսքով, առաջիկայում ծրագրված են փորձնական քայլեր, որոնց միջոցով նախատեսվում է արագացնել գործընթացը։ Քըլըչն ընդգծել է, որ սա երկու երկրների և ժողովուրդների համար օգտակար նախաձեռնություն է։ Խոսելով այն մասին, թե երբ է հայ-թուրքական սահմանը բացվելու երրորդ երկրների ներկայացուցիչների համար՝ Քըլոըչն ասել է, որ չգիտի, թե դա երբ կլինի։ «Այդ առնչությամբ որոշում ենք կայացրել դեռևս 2022 թվականին՝ երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Հիմա աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա։ Չգիտեմ՝ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը»,–ասել է նա։ Մինչ այդ Քըլըչը Անթալիայի ֆորումում, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պահանջել է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, ասել էր․ «Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |