Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ լեգենդար ըմբիշը փորձում է ձեռքի սեղման ուժը:
Ալեքսանյանն իր ցուցանիշով գերազանցել է իրանցի ըմբիշ Ամիր Ռեզա Մասուրիի արդյունքը, որն ըստ UWW-ի համաշխարհային ռեկորդ է, գրում է Armsport-ը։
Արթուր Ալեքսանյանն այժմ Սլովակիայում՝ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որտեղ նա պայքարելու է իր ութերորդ չեմպիոնության համար։