12 ապրիլի 2025 - 11:58 AMT
Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել

Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։ Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր, գրում է Araratnews.am-ը։

Եղբայրները նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողների այս հնարքով միջազգային տաղանդների շոուներում, իսկ այժմ նրանք ամրապնդել են իրենց հաջողությունը՝ դառնալով Գինեսի ռեկորդակիրներ։