«Ժառանգություն» կուսակցությունը հրավիրել է քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում մոտ վաթսուն պատվիրակներ, ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզեր, մասնակցություն են ունեցել քննարկումներին՝ միտված տեղային, տարածաշրջանային, գլոբալ և ռազմավարական ընթացիկ իրադրությունների գնահատմանը, տեղեկացվում է կուսակցությունը։
«Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր եւ քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համադրմամբ անցկացված նիստում խորհուրդը քննարկել է Հայաստանի գոյութենական ճգնաժամը և որոշել է կուսակցության ընթացիկ տարվա հայեցակարգային եւ գործառնական ճանապարհային քարտեզը: