Արթուր Դավթյանը բրոնզ է նվաճել մարմնամարզության Աշխարհի գավաթում![]() 14 ապրիլի 2025 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի հաղթող, ինչպես նաև Աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է ևս մեկ մրցանակակիր՝ այս անգամ բրոնզե մեդալով։ Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Արթուր Դավթյանը գրավել է երրորդ հորիզոնականը: Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում Համլետ Մանուկյանը դարձել էր ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր: Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Դոհա` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Ապրիլի 14-20-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլը, որին Հայաստանի թիմը կմասնակցի հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |