ԱՄՆ դեսպանատուն․ Խրախոսեք ԱՄՆ–ում ապօրինի գտնվող անձանց հեռանալ![]() 14 ապրիլի 2025 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է ԱՄՆ–ում ապօրինի գտնվող անձանց հեռանալ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը: «Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը: Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան»,–ասվում է հայտարարության մեջ։ Թրամփը բազմիցս ընդգծել է ԱՄՆ ներգաղթի քաղաքականության խստացման անհրաժեշտությունը։ Հունվարի 20-ին նախագահության պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ։ New York Post-ի աղբյուրի տվյալներով՝ Թրամփի պաշտոնավարման սկզբից ի վեր ավելի քան 100 հազար մարդ է արտաքսվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |