14 ապրիլի 2025 - 13:01 AMT
YouTube-ն առաջարկել է սահմանափակել Shorts-երի դիտումների ժամանակը

YouTube վիդեոհոսթինգը սկսել է մշակել թայմերի գործառույթ, որը նախատեսված է օգտատերերի կողմից կարճաձև տեսանյութերի՝ Shorts-երի դիտման ժամանակը սահմանափակելու համար։ Այդ մասին հայտնել է Android Authority պորտալը։

«Կարճ տեսանյութերն ու անվերջ սքրոլինգը քայլում են կողք կողքի։ Եթե դուք պարբերաբար ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում կամ տեսահարթակներում, ամենայն հավանականությամբ արդեն հայտնվել եք այն թակարդում, երբ աննպատակ թերթում եք կարճ տեսանյութերը, մինչև ուղեղն անջատվի», — ասվում է հրապարակման մեջ, գրում է Gazeta.ru-ն։

Աղբյուրը նշում է, որ թայմերն արդեն հասանելի է հավելվածի վերջին բետա տարբերակում։ Օգտատերերը կկարողանան սահմանել ժամանակային շեմ, որի լրանալուց հետո տեսանյութերի անվերջ սքրոլինգը կդադարեցվի։ Android Authority-ը նշում է, որ այս սահմանափակումից հետո այլևս հնարավոր չի լինի անընդմեջ դիտել Shorts։

Միևնույն ժամանակ, օգտատերերը կկարողանան դիտել առանձին տեսանյութեր նաև սահմանափակման ակտիվանալուց հետո՝ պարզապես կդադարեցվի ավտոմատ թերթումը։ Հրապարակումը նաև հիշեցնում է, որ նմանատիպ գործառույթ արդեն երկար ժամանակ է գործում է նաև լիարժեք տեսանյութերի համար՝ Take a break անվամբ։ Այս գործառույթը հիշեցնում է օգտատերերին ընդմիջում անել դիտման ընթացքում։