Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո տեղի է ունեցել Ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կատարվել է ավագանու ընտրված անդամների մանդատների տրամադրումը և գրանցումը՝ քննարկվել է ինքնաբացարկի 2 դիմում։

Մանդատից հրաժարվել է «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը, որը նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, հայտնում է «Փաստինֆոն»։

Մանդատից հրաժարվել է նաև «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում երրորդ հորիզոնականում գտնվող Սուսաննա Մկրտչյանը։

Ավագանու առաջին նիստը նախատեսված է անցկացնել ապրիլի 16-ին, որի ընթացքում էլ նոր կազմը կընտրի քաղաքապետին։

«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանն ապրիլի 4–ին հայտարարել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կապահովի բավարար քանակությամբ քվեներ՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի ընտրությունը երաշխավորելու համար։ Նա հայտարարել է, որ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։

«Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
---