Ֆրանսիայի ԱԳ նախարար. Անհանգստացած եմ լարվածությամբ սահմանին, հուսով եմ՝ ԵՄ առաքելությունը կընդլայնվի![]() 14 ապրիլի 2025 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպայի ԱԳ նախարարների հավաքին ընդառաջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ շատ մտահոգված է լարվածության աճով հայ–ադրբեջանական սահմանաին։ Նա նաև հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը, հայտնում է Radar.am-ը։ «Շատ անհանգստացած եմ սահմանին (հայ-ադրբեջանական - խմբ.) լարվածության աճով: Հուսով եմ՝ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը», - ասել է նախարարը: Բարոն նաև հավելել է, որ այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ապօրինի ձերբակալված բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Ժան-Նուել Բարոյի հայտարարությունը՝ նշելով, թե Ֆրանսիայի գործողությունները՝ «ներառյալ մահաբեր զենքի մատակարարումները Հայաստանին և երկարամյա հակաադրբեջանական քաղաքականությունը, չեն համապատասխանում նրա մտահոգություններին», գրում է APA-ն։ Հաջիզադեն կրկին հնչեցրել է ադրբեջանական թեզերը ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ըստ նրա՝ Ֆրանսիան պետք է դադարեցնի իր միջամտությունը, որն «ապակայունացնում է իրավիճակը»։ Նա նաև մեղադրել է Ֆրանսիային հայ գերիների գործերի «հետաքննությանը խոչընդոտելու մեջ»։ «Բացի այդ, մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց գործերի դատական ընթացքին խոչընդոտներ ստեղծելը ոչ միայն խանգարում է այդ գործերի քննությանը, այլև խարխլում է հանցագործությունների պատասխանատվության հարցը», – նշել է Հաջիզադեն։ Ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի մշակույթի տունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |