Դատարանը չեղարկել է Մրգավետի ղեկավարի պաշտոնավարումը կասեցնող որոշումը![]() 14 ապրիլի 2025 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Դատարանի որոշմամբ Գագիկ Սարգսյանը վերականգնվել է իր պաշտոնում՝ վերացվել է նրա պաշտոնավարման կասեցման խափանման միջոցը։ Մրգավետ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը կվերադառնա իր պաշտոնին: Դատավորը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և վերացրել խափանման միջոց` պաշտոնավարման կասեցումը։ Այս մասին հայտնել է փաստաբան Աննա Ծառուկյանը, գրում է «Փաստինֆոն»։ Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Նորիկի Սարգսյանը, ցանկանալով շրջանցել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասում ներկայացված պահանջը, որը սահմանում է, որ «1000-ից ավելի հաշվառված բնակչություն ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն», քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակում ձեռք է բերել կեղծ դիպլոմ։ Այն տրվել է ՌԴ գյուղատնտեսության նախարարության «Բարձրագույն մասնագիտական կրթության Կ.Ա. Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի անունով, 2002 թվականի հուլիսի 01-ի թիվ 3958784 սերիայի, 83 գրանցման համարով։ Այդ դիպլոմով վկայեցվել է, թե նա ունի բարձրագույն կրթություն։ Այնուհետև, նշված փաստաթուղթը օգտագործելով՝ Սարգսյանն այն ներգրավել է փաստաթղթաշրջանառության մեջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ներկայացնելով այն իր դիմումին կցված՝ Արտաշատի համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին՝ խնդրելով իրեն նշանակել Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար։ Դրան հաջորդել է Կառլեն Մկրտչյանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1259-Ա որոշումը, որով Գագիկ Սարգսյանը նշանակվել է Մրգավետի վարչական ղեկավար և մինչև այսօր շարունակել է իր պաշտոնավարումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |