Թուրք փրկարարներն Արաքսում հայտնաբերել են ՀՀ հետ սահմանը ապօրինի անցնելիս կորած տղամարդու դին![]() 14 ապրիլի 2025 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ Թուրքիայի փրկարարներն Արաքս գետում հայտնաբերել են 28-ամյա Իսմայիլ Ադիրի դին, որը կորել էր Իգդիրի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանին։ Ադիրին գտնելու նպատակով որոնողական գործողություններ էին սկսվել, քանի որ, ենթադրաբար, նա ընկել էր սահմանային Արաքս գետը։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել են Վանի նահանգի ժանդարմերիայի հրամանատարության ջրասուզակ խմբերը, գրում է Factor.am-ը։ Ի վերջո, երիտասարդի դին հայտնաբերվել է գետի տարածքում։ Դեպքի վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիա-Հայաստան սահմանին ՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է: Ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |